Մատաղիսում բազմաբնակարան շենք է կառուցվում

ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքում բազմաբնակարան շենք է կառուցվում:
ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ այն նախատեսված է հարակից զորամասի զինծառայողների ընտանիքների համար:
Շենքը եռահարկ է, ընդհանուր` 24 բնակարանով: Կառուցվել է տանիքը, տեղադրվել են դռներն ու լուսամուտները:
Ներկայումս տարվում են շենքի ներքին ու արտաքին հարդարման, տարածքի բարեկարգման աշխատանքներ: Մատաղիսի բազմաբնակարան շենքը կառուցվում է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Ցոլակի Գրիգորյանի ֆինանսական միջոցներով: Կապալառուն` «Եվրոստրոյ» ՍՊԸ-ն է:
Նշենք, որ շինարարությունը սկսվել է ընթացիկ տարվա փետրվարից, և նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ: