Մայր Աթոռ այցելեց Մոսկվայի Հոգևոր ակադեմիայի պատվիրակությունը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/09/m22.jpg)
Սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Գևորգյան հոգևոր ճեմարան այցելեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի Հոգևոր ակադեմիայի պատվիրակությունը` գլխավորությամբ Մոսկվայի Հոգևոր ակադեմիայի ռեկտոր, Վերեյսկիի արքեպիսկոպոս Գերաշնորհ Եվգենիի:
Ճեմարանում հյուրերին ընդունեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը:
Հանդիպման ընթացքում խոսվեց վերջին շրջանում երկու հոգևոր հաստատությունների միջև ձևավորված համագործակցության և դրա ընդլայնման հնարավորությունների մասին: Մասնավորաբար անդրադարձ կատարվեց ուսանողների փոխանակման ծրագրին, դասախոսների վերապատրաստման և փոխադարձ այցելությունների կազմակերպման խնդրին:
Հանդիպման ավարտին հյուրերն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ, ծանոթացան Հայոց Եկեղեցու սրբություններին ու հոգևոր-մշակութային ժառանգությանը: