Սիրիացի փախստականն, ում հարվածել էր հունգարացի լրագրողը, աշխատանքի առաջարկություն է ստացել

Սիրիացի ֆուտբոլային մարզիչը, ում անցած շաբաթ ոտք էր գցել հունգարացի կին օպերատորը Հունգարիայի ու Սերբիայի սահմանին, աշխատանքի առաջարկություն է ստացել, հաղորդում է BBC-ն:

Մադրիդի մարզիչների CENAFE ֆուտբոլի դպրոցը կօգնի Օսամա Աբդուլ Մոհսենին ընտանիքի հետ միասին հաստատվել Իսպանիայում:

Մոհսենն արդեն Մադրիդ է հասել գերմանական Մյունխեն քաղաքից:

Տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես հունգարական N1TV հեռուստաալիքի կին օպերատորը ոտք է գցում երեխան գրկին ոստիկաններից փախչող սիրիացուն, քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել:

Արդյունքում օպերատոր Պետրա Լասլոն ներողություն է խնդրել փախստականից: N1TV հեռուստաալիքի ղեկավարները հայտարարել էին, որ իրենց աշխատակցի պահվածքն անընդունելի է եւ նրան ազատել են աշխատանքից:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

galatv.am

Scroll Up