Սիրիան և Իրաքը կարող են փլուզվել. Պենտագոնի ներկայացուցիչ

Պատերազմը և միջկրոնական հակամարտությունները կարող են այնպիսի պետությունների գոյության ավարտը նշանակել, ինչպես Սիրիան և Իրաքը, նշել է Պենտագոնի հետախուզական վարչության ղեկավար գեներալ-լեյտենանտ Վինսենթ Սթյուարտը։
«Ես տեսնում եմ, որ ապագայում Սիրիան կբաժանվի 2 կամ 3 մասի»,- ասել է Սթյուարտը՝ նշելով, որ Իրաքի վերաբերյալ նման կանխատեսում անելը դեռ վաղ է։
Ընդ որում, Սթյուարտի խոսքով, չի բացառվում քրդերին Իրաքի կենտրոնական կառավարության կազմում ներառելու տարբերակը, tert.am-ի հաղորդմամբ՝ փոխանցում է Корреспондент-ը։
Մերձարևելյան պետությունների փլուզումն ԱՄՆ-ի նպատակը չէ, սակայն, գեներալի խոսքով, դա ավելի հավանական է թվում։