Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավորին սպառնում է 4-19 տարվա ազատազրկում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/09/selahattin_demirtas_12.jpg)
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի գլխավոր դատախազությունը Արդարադատության նախարարությունից պահանջել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, ինչպես նաև դատական գործ հարուցել նրա նկատմամբ մի շարք մեղադրանքներով:
Թուրքական «mynet» լրատվական կայքի փոխանցմամբ` Դիարբեքիրի դատախազությունը լրագրողներին մամուլի ասուլիսով պարզաբանել է, որ Դեմիրթաշը թուրքական պետությանը և պետական կառույցներին վիրավորող հայտարարություններ է արել, գրում է ermenihaber.am-ը:
Բացի դրանից «ԺԴԿ»-ի համանախագահը մեղադրվում է նախագահ Էրդողանին վիրավորելու և ահաբեկչական կազմակերպության քարոզչություն իրականացնելու, ինչպես նաև բացեիբաց հանցագործություն հրահրելու մեջ: Նշվում է, որ վերոնշյալ մեղադրանքների ապացուցուման դեպքում Դեմիրթաշին սպառնում է 4-19 տարի ազատազրկում:
Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջը ներկայացվել է Թուրքիայի սահմանադրության 83-րդ հոդված համաձայն: