Մերձավոր Արևելքում փոքրամասնությունների բռնաճնշումը ցեղասպանություն է. ԱՄՆ Կոնգրեսի նոր բանաձևը

ԱՄՆ կոնգրեսականներ Աննա Էշուն և Ջեֆ Ֆորթենբերին ներկայացրել են բանաձևի նախագիծ` պահանջելով Մերձավոր Արևելքում քրիստոնյաների և կրոնական այլ փոքրմասնությունների նկատմամբ «Իսլամական պետության» կողմից իրականացվող գործողությունները կոչել «ցեղասպանություն»:

cnsnews.com-ի փոխանցմամբ՝ «բանաձևի նախագիծը կոչ է անում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն անվանել «ցեղասպանություն»: Ցեղասպանություն, քանի որ քրիստոնեական հնագույն համայնքները իսկապես ոչնչացվում են, և այնտեղ կան մեծ թվով այլ հավատացյալներ կրոնական տարբեր շերտերից, ովքեր ևս տուժում են նրանց հետ»,- Արցախպրեսի փոխանցմամբ՝ նշել է Աննա Էշուն` ընդգծելով, որ ժամանակն է իրերն իրենց անուններով կոչել:

ԱՄՆ կոնգրեսական Ֆորթենբերին նշել է, որ Մերձավոր Արևելքում քրիստոնյաները ներկայում ցրված են ողջ տրածաշրջանով մեկ: «Հնագույն հավատքը կոտրված է, ծեծված, մահանում է: Սա ցեղասպանություն է: Միջազգային հանրությունը պետք է վերջ տա սկանդալային լռությանն այս իրավիճակի վերաբերյալ: Քրիստոնյաները, եզդիներն ու մյուս կրոնական փոքրամասնություններն  ունեն բոլոր իրավունքները մնալու իրենց հնագույն հայրենիքներում»,- նշել է Ֆորթենբերին:

 

Scroll Up