ԱՄՆ-ն ճանաչում է ԼՂ ժողովրդի դերակատարությունն իր ապագան որոշելու հարցում

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Կիրբին ճեպազրույցի ընթացքում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններն ու կարևորել Ղարաբաղի բնակչության դերակատարությունն իր ապագան որոշելու հարցում։

«Մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերակատարությունն իրենց ապագան որոշելու հարցում՝ չնայած ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղը որպես անկախ ինքնիշխան պետություն չի ճանաչում»,- Արցախպրեսի փոխանցմամբ՝ հայտարարել է պաշտոնյան՝ միաժամանակ նշելով, որ իրենք չեն ճանաչելու սեպտեմբերի 13-ին կայանալիք ընտրությունների արդյունքները, և այն չի ազդելու շրջանի իրավական կարգավիճակի համար:

«Մենք նաև ընդգծում ենք, որ այսպես կոչված՝ ընտրությունները որևէ կերպ չեն կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ բանակցությունների ելքը՝ շրջանում տևական և կայուն խաղաղության հաստատման համար»,-ասել է Կիրբին։

 

Scroll Up