Կոմիտաս Վարդապետին նվիրված համերգ Իսպանիայում

Սեպտեմբերի 18-ին, ժամը 20:00-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Վալենսիայի «Արարատ հայկական միությունը» կազմակերպում է «Կոմիտաս Վարդապետը՝ հուշերում» համերգը՝ հայ երգչուհի, սոպրանո Ալվինա Այվազյանի և իսպանացի դաշնակահար Անխել Ռեկասի մասնակցությամբ: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են Վալենսիայի «Արարատ հայկական միությունից»:

Երեկոյի ընթացքում կհնչեն աշխարհահռչակ երգահանի ճանաչված ստեղծագործությունները: Կընթերցվեն նաև հայ գրականության մեծերի ստեղծագործություններից:

Համերգը տեղի կունենա հետևյալ հասցեում՝ Pianos Clemente Avenida Maestro Rodrigo, 3 Valencia: Տոմսի արժեքը՝ 3 եվրո:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 651513116 963708436 կամ այցելել «Արարատ հայկական միություն»՝ Calle Maestro Palau, 17 Mislata (Valencia):

Scroll Up