ՌԴ-ն Հայաստանին 200 մլն դոլարի արտոնյալ վարկ կտա զենքի համար
Ռուսաստանը Հայաստանին 200 մլն դոլարի չափով արտոնյալ վարկ կտրամադրի: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հայաստանին 200 մլն դոլարի չափով արտոնյալ վարկ տրամադրելու մասին համաձայնագիր է ստորագրվել, եւ դա թույլ կտա թարմացնել հայկական զինված ուժերի զինանոցը»,- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Սերժ Սարգսյանը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: