Ֆրանսիան առաջիկա երկու տարում 24 հազար փախստական կընդունի. Օլանդ

Ֆրանսիան առաջիկա երկու տարում 24 հազար փախստական կընդունի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-­ը, սեպտեմբերի 7­ին Փարիզում կայարած մամուլի ասուլիսում հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Եվրահանձնաժողովը կառաջարկի առաջիկա երկու տարում (Եվրամիության երկրներում) լրացուցիչ ընդունել 120 հազար փախստականների, Ֆրանսիայի համար դա կշանանակի 24 հազար մարդու ընդունում: Մենք դա կանենք»,­- ասել Է նա:

Ֆրանսիայի ղեկավարը վստահություն Է հայտնել, որ Եվրամիությանը կհաջողվի վերահսկողության տակ առնել միգրացիոն ճգնաժամը: «Ես կառաջարկեմ (Փարիզում) անցկացնել փախստականներին նվիրված միջազգային խորհրդաժողով»,­-հավելել Է նա:

Ընթացիկ տարում Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում հակամարտությունների ակտիվացման պատճառով աճել Է այն փախստականների թիվը, որոնք Եվրոպա են ժամանում այդ տարածաշրջաններից: Հունվար – սեպտեմբերին նրանց թիվը կազմել Է 351,3 հազար, նրանցից գրեթե 200 հազարը նավերով եկել են Միջերկրական ծովով, հաղորդել Է ՏԱՍՍ-­ը:

Scroll Up