Դամասկոսում հնագույն Պալմիրա քաղաքին նվիրված ցուցադրություն է բացվել (լուսանկարներ, տեսանյութ)

Դամասկոսում բացվել է հնագույն Պալմիրա քաղաքին նվիրված ցուցադրություն։ Նմուշների կենտրոնում Զենոբիա թագուհու արձանն է։ Նրա կառավարման տարիներին Պալմիրան դարձել է ինքնուրույն պետության մայրաքաղաք, որը ներառել է Սիրիան, Փոքր Ասիան և Եգիպտոսը։ Թանկարժեք քանդակը հաջողվել է փրկել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից, tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Вести-ն։

Իսլամիստները հնագույն քաղաքում ոչնչացրել են մշակութային ժառանգության տասնյակ օբյեկտներ։

Սիրիայի զբոսաշրջության նախարարի խոսքով՝ այդ ցուցադրության գլխավոր նպատակը Պալմիրայում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ ուշադրություն գրավելն է։ Նա նշել է, որ միջազգային հանրությունը բավականաչափ չի գործում՝ հնագույն քաղաքը ծայրահեղականներից պաշտպանելու համար։

Լուսանկարները՝ SANA գործակալության

Scroll Up