Ադրբեջանը սկսել է պատ կառուցել՝ Հայաստանից պաշտպանվելու համար
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/09/bad.jpg)
Ադրբեջանը սկսել է պատ կառուցել՝ Հայաստանից պաշտպանվելու համար: ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ շինարարությունն իրականացվում է Թովուզի շրջանում:
Խոջալու գյուղի տարածքում արդեն կառուցվել է 500 մետր երկարությամբ պատ, Ալիբեյլիում՝ 700 մետր, նույնատիպ պատ ծրագրվում է կառուցել Աղդամ գյուղի տարածքում: Կառուցվող պարերն ունեն 4 մետր բարձրություն և 80 սմ լայնություն: