Ադրբեջանում հայոց լեզվի ուսումնական ձեռնարկ է լույս տեսել

Ադրբեջանում «հայության դեմ օգտագործելու նպատակով» հայոց լեզվի ուսումնական ձեռնարկ է լույս տեսել:

moderator.az լրատվական կայքի փոխանցմամբ՝ հայոց լեզվի ուսումնական ձեռնարկը Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի պատվերով պատրաստել է Եվրասիական անվտանգության եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, գրում է Արցախպրեսը:

Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտութունների կենտրոնի աջակցությամբ հրատարակված եւ ընթերցողների լայն շրջանակի համար նախատեսված հայոց լեզվի ուսումնական ձեռնարկը բաղկացած է չորս մասից` հնչյունաբանություն, ձեւաբանություն, շարահյուսություն եւ բառակազմություն:

Կայքը հայտնում է, որ Ադրբեջանում հայոց լեզվի ուսումնական ձեռնարկի լույս ընծայումը հայագետների պատրաստման նպատակ է հետապնդում, որոնք պետք է զբաղվեն հակահայկական քարոզչությամբ:

Ուսումնական ձեռնարկի հեղինակը քաղաքագիտության դոկտոր Հաթամ Ջաբբարլըն է, խմբագիրներն են Իսրաֆիլ Մամեդովը, Սարլան Հասանովը, Սոհբաթ Մամեդովը եւ Թահիրա Ջաբբարլըն:

 

Scroll Up