Ադրբեջանում վրդովված են ԼՂՀ-ի անկախությանը նվիրված Р�?А Новости-ի հոդվածից

ԼՂՀ-ի անկախության 24-ամյակին նվիրված Р�?А Новости-ի հոդվածից խիստ նեղսրտել է ադրբեջանական haqqin.az-ր:
«Մինչ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը, և իր խոսքերի համաձայն, տվյալ հարցում առաջընթացի հույս հայտնում, Р�?А Новости-ն ԼՂՀ-ի անկախության 24-ամյակին մի ամբողջ հոդված է նվիրում»,-yerkir.am-ի փոխանցմամբ՝ գրել է կայքը։
Ադրբեջանական կայքին նյարդայնացրել է այն փաստը, որ հոդվածում կիրառվում է ԼՂՀ ձևակերպումը, ընդ որում առանց չակերտների, Բակո Սահակյանն էլ ներկայացվում է որպես ԼՂՀ նախագահ, իսկ Խանկենդին և Շուշան ՝ որպես Ստեփանակերտ և Շուշի։
Կայքը բողոքում է, թե Р�?А Новости-ն բազմիցս է «ոչ բարեկամական քայլ արել Ադրբեջանի նկատմամբ» և դրանում մեղադրում է Դմիտրի Կիսելյովին և Մարգարիտա Սիմոնյանին, քանի որ գործակալությունը մտնում է «Россия сегодня» մեդիահոլդինգի կազմի մեջ: