Հոլիվուդում անվճար փաստաբանական խորհրդատվություն ստացած համայնքի ներկայացուցիչները ստացան սպառիչ պատասխաններ

Օգոստոսի 26-ին, Հոլիվուդի Հայ Երիտասարդաց կենտրոնում ամերիկահայ տարբեր ոլորտների փաստաբաններ անվճար խորհրդատվություն տրամադրեցին հայ համայնքի անդամներին: «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ի «Ասպարեզ» օրաթերթը:Ձեռնարկը կազմակերպել էր Հայ Դատի Հոլիվուդի հանձնախումբը` հաշվի առնելով քաղաքի հայ բնակչության պահանջները. «հրավիրել ենք լավագույն մասնագետների, ովքեր պատրաստ են օգտակար լինելու մեր համայնքին: Մեր հանձնախումբը նախապես պարզել է այն հիմնական հարցերը, որոնք ամենից շատ են մտահոգում Հոլիվուդի հայ բնակիչներին, եւ համապատասխանաբար ընտրել ենք փաստաբաններին: Շատ ենք կարեւորում նման ձեռնարկի անցկացումը, որովհետեւ մեր համայնքը պետք է ստանա օրենքի հետ կապված հարցերի պատասխաններըե, նշեց Հայ Դատի Հոլիվուդի հանձնախմբի համանախագահ, քրեական հարցերով փաստաբան Լարա Երեցյանը:
Ներգաղթյալների, քրեական, ընտանեկան խնդիրների, աշխատանքային օրենսգրքի ու անձնական վնասվածքների դեպքում ապահովագրության ձեւերի, նաեւ սեփականատեր-վարձակալ հարցերի ու սնանկացման եւ անշարժ գույքի հետ կապված հնարավոր խնդիրների ու լուծումների շուրջ իրենց խորհուրդներով այցելուներին օգնեցին համապատասխանաբար` Աշխեն Աշլի Գամբորյանը, Լարա Երեցյանը, Թալին Բոյամյանը, Գերի Դաղլյանը, Ռեյմոնդ Հովսեփյանն ու Րաֆֆի Բուլղուրջյանը: Նրանք նշեցին, որ սիրով են ընդունել իրենց գործընկեր Լարա Երեցյանի համայնքին աջակցելու առաջարկը` Հայ Դատի Հոլիվուդի հանձնախմբի նախաձեռնության միջոցով: «մեր պարտականությունն է որպես իրավաբան, մասնագետ, որ հայ համայնքին կարողանանք օգտակար լինել` հատկապես այն մարդկանց, ովքեր նյութապես ի վիճակի չեն դիմելու փաստաբանիե, նշեց Դաղլյանը: Թալին Բոյամյանն էլ խորհուրդ տվեց խնդրի դեպքում չհապաղել դիմելու փաստաբանի, ինչի արդյունքում հնարավոր է առանց դատական գործընթացի. «սովորաբար, ընտանեկան հարցերով, մարդիկ խուսափում են փաստաբանի դիմելուց` հաճախ անհարմար զգալով, սակայն հորդորում եմ ժամանակին մեր օգնությամբ կարգավորել հարցն ու թույլ չտալ հետագա բարդություններե: Աշխեն Աշլի Գամբուրյանն էլ հետաքրքիր տեղեկություններ ներկայացրեց ներգաղթյալների հարցերով դիմողներին տարբեր իրավիճակների շուրջ: «միշտ պատրաստ եմ լինել իմ ազգակիցների կողքին, երբ կարիքը կայե, նշեց Գաբուրյանը: Փաստաբանների ծառայություններից գոհ եւ բավարարված էին այցելուները. «շատ տպավորված եմ, որ կա համայնքին անհատույց ծառայող նման կազմակերպություն: Այսօր դիմեցի երկու փաստաբանների եւ ստացա բոլոր հարցերիս պատասխանները. ինչ որ հարցեր լուծվեցին, որոշ հարցեր, պարզվեց, որ լուծում չունեն: Բավական տեղեկատվական եւ արդյունավետ հանդիպում էր: Շնորհակալ եմ կազմակերպիչներին ու փաստաբաններինե, իր տպավորությունները կիսեց Սոնա Մնացականյանը:
Վոլոդյա Մայիլյանն էր, որ գաղթականական հարցեր ուներ` փաստաբանի հետ զրույցից հետո բարձր տրամադրությունը կիսեց ներկաների հետ. «հինգ տարի է, որ Ամնում եմ եւ դիմել եմ տարբեր փաստաբանների, բայց ոչ մեկը ինձ այսքան մանրամասն եւ սպառիչ չէր պատասխանել` բացատրել օրենքներն ու առաջարկել հնարավոր լուծումներ: Գրագետ ու բարեհամբույր փաստաբանն իր խորհուրդներով ինձ հուսադրեց, ինչի համար երախտապարտ եմ: Ապագայում հենց նրա հետ կհամագործակցեմե, հայտնեց Մայիլյանը` միաժամանակ կարեւորելով համայնքի համար նման ձեռնարկների կազմակերպումը:
«ուրախ ենք, որ այս ձեռնարկն իրականություն դարձավ, եւ ունեցանք բազմաթիվ այցելուներ, ովքեր գոհ են հեռանում: Նման ձեռնարկների միջոցով է նաեւ, որ փորձում ենք սերտացնել մեր հարաբերությունները Հոլիվուդի հայ համայնքի հետ, եւ միաժամանակ օգտակար լինել տարբեր հարցերումե, նշեց հանձնախմբի համանախագահ Փոլ Սերադարյանը:
Հայ Դատի Հոլիվուդի հանձնախմբի խորհրդի անդամները հայտնեցին, որ առաջիկա ամիսներին նախատեսում են անցկացնել մի շարք ձեռնարկներ, որոնք կձեւավորվեն համայնքի առաջնային հարցերից եւ ուղղված կլինեն դրանց լուծմանը:
Նշենք, որ հանձնախումբը գործում է Հայ Երիտասարդաց կենտրոնում, որ գտնվում է 1559 Նորթ Քենմոր, Լոս Անջելես հասցեում (1559 N Kenmore St, Los Angeles, California 90027), Ս. Կարապետ եկեղեցու հարեւանությամբ գտնվող շենքում: