Իսլանդիայի 10.000 բնակիչ կացարան է առաջարկել սիրիացի փախստականներին

Իսլանդիայի 10.000 բնակիչներ աննախադեպ պատրաստակամություն են հայտնել իրենց կացարանները սիրիացի փախստականների հետ կիսելու վերաբերյալ։
Ինչպես նշում է The Telegraph-ը, նախքան այս երկրի իշխանությունները հայտարարել էին, որ պաշտոնական մակարդակով կացարան կտրամադրեն միայն 50 սիրիացի փախստականի: Այս «համեստ» որոշումից հետո քաղաքացիական ակտիվ շարժում է սկսվել, որի արդյունքում ընդամենը 24 ժամվա ընթացքում 10.000 իսլանդացի օգնության ձեռք է մեկնել դժվար կացության մեջ հայտնված սիրիացիներին, գրում է tert.am-ը:
Բացի այդ, 300.000 քաղաքացիներ սոցկայքերի միջոցով դիմել են երկրի իշխանություններին` պահանջելով ավելի բարյացակամ գտնվել սիրիացի փախստականների հանդեպ ու նրանց ավելի շատ բնակարաններ տրամադրել: