Լուսանկարները հաստատում են Պալմիրայում ԻՊ գրոհայինների կողմից հին տաճարի ոչնչացումը

Արբանյակից ստացված լուսանկարները հաստատում են Սիրիայի Փալմիրայում «Իսլամական պետության» գրոհայինների կողմից հնագույն տաճարներից մեկի ոչնչացումը:
Gazeta–ի փոխանցմամբ՝ գրում է Արցախպրեսը, ՄԱԿ-ի հետազոտական կենտրոնից հայտարարել են,-«Մենք կարող ենք հաստատել Բելա տաճարի գլխավոր շենքի, նաեւ անմիջական հարեւանությամբ գտնվող սյուների ոչնչացումը»:
Մասնագետները համեմատել են արբանյակային լուսանկարները ՝ տաճարի փլուզումից առաջ եւ հետո:
Ավելի վաղ հայտնել էին, որ ԻՊ գրոհայինները ոչնչացրել են Սիրիայի Փալմիրայի ամենահին տաճարներից մեկը: