Սպիտակ տունը մեկնաբանել է Քանյե Ուեսթի նախագահական հավակնությունները

Սպիտակ տունը մեկնաբանել է ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի նախագահական հավակնությունները: «Հետաքրքիր է՝ նախընտրական ինչ կարգախոս է նա ասեղնագործելու իր գլխարկի վրա»,­- լրագրողներին ասել է ԱՄՆ­ի նախագահի մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը, տեղեկացնում է «Արմենպրես»­-ը:

Օգոստոսի 30­ին MTV երաժշտական հեռուստաալիքում կայացած մրցանակաբաշխության ժամանակ 38­-ամյա Ուեսթը հայտարարել է, որ մտադիր է 2020 թվականի ընտրություններում պայքարել նախագահի պաշտոնի համար:

Associated Press գործակալությունը նշում է, որ Ուեսթն առաջին անգամը չէ, որ իր ու իր ընտանիքի մասին խոսում է քաղաքական համատեքստում: Նա, մասնավորապես, իր կնոջ՝ Քիմ Քարդաշյանի համաշխարհային ճանաչումը համեմատել է ԱՄՆ-­ի «առաջին տինկոջ» ժողովրդականության հետ, -հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Scroll Up