Առաջին անգամ Հունաստանում վարչապետ է դառնում կինը

Հունաստանի Գերագույն վճռաբեկ դատարանի նախագահ Վասիլիկի Տանու- Քրիստոֆիլուն դարձել է անցումային կառավարության ղեկավար Ալեքսիս Ցիպրասի հրաժարականից հետո, գրում է armradio.am-ը։ Այսօր նա երդում կտա, իսկ վաղվանից կանցնի լիարժեք իր պարտականությունների կատարմանը։ Նա Հունաստանի պատմության մեջ առաջին կին վարչապետն է։
Տանուի նշանակումը ամրագրված է Սահմանադրությամբ, ըստ որի անցումային կառավարության ղեկավար վարչապետի հրաժարականից հետո դառնում է Գերագույն դատարանի նախագահը։
Խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրը նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը կհայտարարի մեկ շաբաթվա ընթացքում։ Սպասվում է, որ քվեարկությունը կկայանա սեպտեմբերի վերջին։