Բրազիլիայի քաղաքացիները ՀՀ կայցելեն առանց մուտքի վիզայի
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/01121.jpg)
Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացիները փոխադարձության սկզբունքով կազատվեն ՀՀ մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության օգոստոսի 31-ի նիստի օրակարգում: «Հարավամերիկյան երկրներից երկուսի` Արգենտինայի և Ուրուգվայի հետ Հայաստանի Հանրապետությունն արդեն ունի առանց մուտքի արտոնագրի ռեժիմ: 2002թ. մայիսի 7-ին Հայաստանի և Բրազիլիայի կառավարությունների միջև ստորագրվել է համաձայնագիր, որը սահմանում է առանց մուքի արտոնագրի ռեժիմ դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար: Սույն որոշման ընդունմամբ փոխադարձության սկզբունքով վիզայի պահանջից կազատվեն նաև սովորական անձնագրեր կրող քաղաքացիները: Բրազիլիայի հետ նման ռեժիմի սահմանումը կխթանի երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները և կնպաստի բարեկամական հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը», նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Նախագծի կարգավորման նպատակն է սովորական անձնագրեր կրող Բրազիլիայի քաղաքացիների համար փոխադարձության սկզբունքի հիման վրա սահմանել առանց մուտքի արտոնագրի ռեժիմ` ՀՀ տարածք մուտք գործելու օրվանից 90 (իննսուն) օրը չգերազանցող ժամանակահատվածով, որը հնարավոր է երկարաձգել 90 (իննսուն) օր ժամանակահատվածով: