Թաիլանդի Թագավորությունում ՀՀ հյուպատոսի շնորհակալական նամակը ՀՀ սփյուռքի նախարարին

Հարգելի՛ տիկին Հակոբյան,

Հուլիս 2015-ի մեր ընտանեկան այցը Հայրենիք, բաւական ազդեցիկ տպավորություններ դրոշմեց մեր բոլորին մեջ, ընդ որում կարեւոր տեղ գրաւեց մեր այցր ՀՀ Սփյուռքի նախարարություն: Հետեւաբար, ես պիտի ուզեմ սրտանց շնորհակալություն հայտնել Ձեզ եւ Սփյուռքի նախարարության բոլոր անձնակազմին, ինձ, Մէյին, Սերժիոյին եւ Արիանային նկատմամբ ցուցաբերուած ջերմ ու բարի հյուրընկալության համար:

Մենք նաեւ մեծ շնորհակալութեամբ, բարձր զգացումներով գնահատում ենք նախարարության կողմից նուիրուած գրքերի եւ գրական հաւաքածուն, որ մեծ յաճոյգով պիտի կիսենք Թայլանտի մեր հայրենակիցներին հետ: Հատուկ ուզում եմ մատնանշել Ձեր ուշադրությունն ու խնամքը Սերժիոյին նկատմամբ, «Արի Տուն» ծրագրի իր մասնակցությիւնը եւ անդամագրության նպաստելու առնչությամբ:

 Սերժիոյին մասնակցությունը այս նախաձեռնությանը շատ դրական տպավորություն թողեց իր մոտ. սորվելով հայ երգն ու պարը, Հայաստանի մասին աւելի մոտիկից ծանոթանալով, եւ հայ նոր ընկերներու հետ շաղուիլը եւ բարեկամություն ստեղծելը ակնհայտորեն խանդավառած, ոգեշնչած ու ոգեւորած են զինքը, եւ արդեն Սերժիոն առաջիկա «Արի Տուն» համախմբումներում մասնակից ըլլալու պատրաստակամ է:

Ես հավատում եմ եւ խորապես համաձայն եմ, որ «Արի Տուն» ծրագիրը չափազանց կարեւոր եւ կառուցողական ծրագիր է’ ազզադաւան կամուրջներ ստեղծելու Մայր Հայաստանի եւ սփիւքահայ երիտասարդների միջեւ: Հետեւաբար՝ Ձեր շարունակական ջանքերր, զոհաբերությունները, փորձագետ աշխատանքը եւ անողորմ հաստատակամությունն անպայման պիտի ամրապնդեն մեր ազգային հաւաքական գործվածքների, հայրենասէր կազմի, կոլեկտիվի, հայրենապահպան ժառանգության վերակենդանացումը: Ցանկանում եմ ընդլայնել մեր  Հյուպաաոսութեան աջակցությունը, եւ շարունակական համագործակցության կամքը՝ տարածելու «Արի տուն» ծրագրի իրազեկման արշավը Հեռավոր եւ Ծայրագույն Արեւելյսւն Ասիայի երկրներում օգնելու հայ պատանիներին, ինչպէս նաեւ միասին իրականացնելու Սփյուռքի նախարարության հայանպաստ ծրագրերը:

 Հեռանկարաւյին համագործակցության անհամբեր սպասումով և հարգանքով՝

Արտո Արթինեան

ՀՀ Պատուոյ Հյուպատոս

Թայլանտի Թագավորություն

Scroll Up