Էրդողանը որոշում է կայացրել խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել, գրում է Արցախպրեսը։

 Էրդողանը հայտարարել էր նոյեմբերի 1-ին երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին։

«Չնայած բոլոր կուսակցությունների հետ վարած բանակցություններին՝ նախարարների խորհուրդ ստեղծել չի հաջողվել։ Այդ պատճառով էլ նախագահը որոշել է, որ անհրաժեշտ է նոր ընտրությւոններ անցկացնել»,-ասված է հաղորդագրության մեջ։

Արտահերթ ընտրությւոնների անցկացման մասին որոշումը հրապարակվել է խորհրդարանի  խոսնակ Իսմետ Յըլմազի հետ Էրդողանի երեք ժամ տեւած հանդիպումից հետո։

Արտահերթ ընտրությունները, որոնք նախատեսված են Թուրքիայի Սահմանադրությամբ  այն դեպքում, եթե  45 օրվա ընթացքում չի հաջողվում ձեւավորել կոալիցիոն կառավարություն, կանցկացվեն երկրի պատմության մեջ առաջին անգամ։  Նախընտրական ժամանակաշրջանում երկիրը ղեկավարելու է ժամանակավոր կառավարությունը, որը ստեղծված է Արդարության եւ զարգացման իշխանական կուսակցության /ԱԶԿ /  եւ քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարության կուսակցության անդամներից։

ԱԶԿ –ն հաղթել է ընտրություններում հունիսի 7-ին, բայց 2002 թ առաջին անգամ հետո կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը եւ չի կարողացել միայն իր ուժերով ձեւավորել կառավարություն։ Թուրքիայի նախագահը հուլիսի 9-ին հանձնարարել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուին ձեւավորել նախարարների կաբինետ ։ Վաչապետը կոալիցիոն բանակցություններ է վարել խորհրդարանական մյուս երեք կուսակցությունների առաջնորդների հետ, բայց չի կարող համաձայնության գալ ու վերադարձրել է կառավարություն ձեւավորելու մանդատը։

 

Scroll Up