Մխիթարյանի գոլը կամային հաղթանակ է պարգևում Բորուսիային (տեսանյութ)

Եվրոպա լիգայի որակավորման վերջին փուլում Դորտմունի «Բորուսիան» մարզական սխրանք է գործել նորվեգական ՕԴԴ-ի հետ խաղում: Խաղի ընթացքում «Բորուսիան» զիջել է 0:3 հաշվով, սակայն վերջնահաշվարկում հաղթել է 4:3 հաշվով, ընդ որում՝ հաղթական գոլը խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մասնակցել է ամբողջ հանդիպմանը, գրում է Tert.am-ը:
«Բորուսիայի» մեկնարկային կազմը. Վայդենֆելեր, Կաստրո, Գինտեր, Հյումելս, Շմելցեր, Բենդեր, Գյունդոգան, Կամպլ, Կագավա, Մխիթարյան, Օբամեյանգ:
ՕԴԴ – «Բորուսիա» Դ.՝ 3:4
Գոլերը՝ Սամուելսեն , Նորդկվել 20, Ռուդ 22 – Օբամեյանգ 34, 76, Կագավա 47, Մխիթարյան 85
Թիմերի պատասխան խաղը կայանալու է օգոստոսի 27-ին, Դորտմունդում: