Ամփոփվել են «Միություն 2015­-հաղթանակի ժառանգներ» մրցույթի արդյունքները

«Միություն­2015. Հաղթանակի ժառանգներ­ Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ­ հավաքն ակտիվ ընթացքի մեջ է՝ սպորտային, կրթական ու մշակութային ծրագրերով: Դասընթացներն ու մրցութային ծրագրերն անցկացվում են Ծաղկաձորի մարզաբազայի տարածքում տեղակայված ուսումնական կետերում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, օգոստոսի 20-­ին խառը սկզբունքով համալրված դասակներն իրենց ուժերն էին չափում «Ռազմականացված կրոսավազք 3կմ՝ դասակի կազմով» մրցաձևում: Անցկացվել է նաև պատմությունից վիկտորինա: Մարզաբազայի անտառային գոտում բացազատված վրանային ճամբարում փորձառու մասնագետների օգնությամբ հավաքի մասնակիցները ծանոթանում են լեռնագնացության առանձնահատկություններին ու փորձում մեկ օր ապրել արտակարգ պայմաններում:

Կազմկոմիտեի նախագահի տեղակալ, ուսումնամարզական պարապմունքների և մրցույթների ղեկավար Վլադիմիր Ֆեդորցովի խոսքերով՝ մինչ օրս անցկացված սպորտային ծրագրերի ընթացքն ու արդյունքները գոհացնող են, նաև՝ հուսադրող. «Բոլոր մրցաձևերը թիմային են. մեր առաջնահերթ նպատակն է զարգացնել թիմային մտածելակերպ, ինչը հաջողության հասնելու գրավականն է: Օրեցօր ականատեսն ենք, թե ինչպես են նրանք մտերմանում, օգնում միմյանց, միասնական ուժերով հաղթահարում դժվարությունները»:

Մրցույթ հավաքի շրջանակում անցկացվոում են վարպետության դասընթացները նաև մարզչական կազմի համար: ՀՀ պաշտպանության նախարարության, ինչպես նաև հավաքի մասնակից պետություններից ժամանած փորձառու մասնագետներն իրենց գործնական և տեսական գիտելիքներն ու հմտություններն են փոխանցում երիտասարդ մարզիչներին բարձրացնելով նրանց պատրաստվածության մակարդակը: Մարզիչների համար անցկացվող դասընթացները հիմնականում վերաբերում են տվյալ օրվա սպորտային մրցաձևերին և առաջին բուժօգնությանը:

Օգոստոսի 20-­ին մասնակիցները ծանոթացան քիմիական­կենսաբանական ճառագայթման ժամանակ պաշտպանության միջոցներին, անցան ընդհանուր կրակային պատրաստության դասեր ինչպես կրակադաշտում՝ իրական զենքերով, այնպես էլ դասասենյակում՝ կրակային պատրաստության ուսումնական համալիրներով: Անցկացվել են նաև հետախուզության դասընթացներ:

Օրն ամփոփվել է Բելառուսի Հանրապետության և Մերձդնեստրի մշակութային ծրագրով: Հավաքի մասնակիցների համար կազմակերպվել էր նաև համերգ՝ հայ երգիչների մասնակցությամբ:

Scroll Up