Իրաքի Քիրքուք քաղաքում հայկական եկեղեցի է բացվել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/kerkuk_te_kilise_acilisi.jpg)
Իրաքի Քիրքուք քաղաքում հայկական եկեղեցի է բացվել: Այս մասին՝ ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ գրում է թուրքական «beyazgazete.com» կայքը: Եկեղեցու բացմանը ներկա է եղել Քիրքուքի նահանգապետ Նեջմեթթին Քերիմը, ով հանդես է եկել ելույթով: Քերիմը, տեղեկացնելով, որ վերջին տարիներին Քիքուքում ապրող քրիստոնյաների 75 տոկոսը լքել է երկիրը, ասել է, որ իրենք անում են հնարավորը այդ արտագաղթը կանխելու համար:
Նահանգապետն ասել է, որ չնայած Բաղդադի հետ քաղաքական հակասություններին իրենք շարունակում են իրականացնել նախատեսված ծրագրերը:
Արքեպիսկոպոս Աբիդին Մարկոսյան էլ նշել է, որ վերջին տարիներին քրիստոնյաները և հատկապես հայ քրիստոնյաները Իրաքում մեծ դժվարությունների միջով են անցնում:
«Այդ ամենի հիմնական պատճառը ծայրահեղական կազմակերպություններն են: Կյանքի ապահովության համար Քիրքուքից հազարավոր հայ ընտանիքներ են հեռացել: Այսօր Քիրքուքում հազիվ 50 հայ ընտանիք է ապրում»,- նշել է հայ հոգևորականը: