Ռիչարդ Հովհաննիսյանն արգենտինացի ուսանողներին Հայոց ցեղասպանության թեմայով դասախոսություն է կարդացել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/richard-hovannisian-pan-photo.jpg)
Բուենոս Այրեսի «Սիրանուշ» կենտրոնում պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը դասախոսություն է կարդացել տարբեր համալսարանների պատմության ֆակուլտետի ուսանողների համար, ովքեր հետաքրքրված են ցեղասպանությունների թեմայով, գրում է «Արմենպրես»-ը` հղումով PrensacentroArmenia.com.ar-ին:
Ռիչարդ Հովհաննիսյանը ուսանողներին է ներկայացրել հայերի կյանքն ու գործունեությունը Օսմանյան կայսրությունում մինչև 1915թ., խոսել է Ցեղասպանության պատճառների, հետևանքների վերացման անհրաժեշտության մասին:
Պատմաբանը նաև վիճակագրական տվյալներ է ներկայացրել մինչև Հայոց ցեղասպանությունը և դրանից հետո Թուրքիայում հայերի թվաքանակի վերաբերյալ:
Դասախոսության ավարտին ուսանողները դիտել են վավերագրական ֆիլմեր Կայսերիում, Կապադովկիայում և Համշենում ապրող հայերի մասին: