Քրդերը Թուրքիայի 10 քաղաքներում ինքնավարություն են հաստատել

Թուրքիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Քրդական ուժերը լուրջ խնդիրներ են ստեղծել թուրքական պետության զինված ուժերի համար: Ինչպես տեղեկացնում են քրդալեզու լրատվամիջոցները, Թուրքիայի մի շարք քաղաքներ Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) վերցրել է իր վերահսկողության տակ: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է politik.am Կայք-էջից:

Սիլոփի, Ջիզրե, Շըրնաք, Ջուլամերկ, Դիջլե, Նուսայբին քաղաքները և Դիարբեքիրի Սուր թաղամասը հայտարարել են իրենց ինքնավարության մասին:

Այս տարածքների քուրդ բնակչությունը հայտարարել է, որ հակադրաձ հարված կհասցնի իշխանական ուժերին, եթե նրանց նկատմամբ թուրքական բանակը հարձակումներ իրականացնի:

Շատ թուրքագետներ այս իրավիճակը պատմական են համարում, քանի որ քրդերը լուրջ դիմադրություն են ցուցաբերում և կարողանում են ստիպել բանակին նահանջել:

Սրան գումարած այն հանգամանքը, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հավաքել էր 13 տոկոս ձայն, իսկ նոր ընտրությունների դեպքում կարող է հավաքել ավելի քան 20 տոկոս:

Scroll Up