Եվրոպայի առաջնություն. Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը Հունգարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
1/4 եզրափակչում աշխարհի երիտասարդական չեմպիոն Գրիգորյանը 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել հունգարացի Ալեխանդրա Վիգլասի նկատմամբ: Կիսաեզրափակիչում հայ մարզուհու մրցակիցը կլինի Մեծ Բրիտանիան ներկայացնող Ալիս Ջոնսը:
Այս օրերին Գրոզնիում Կադիրովի անվան միջազգային մրցաշարում հանդես են գալիս նաեւ տղամարդկանց Հայաստանի մեծահասակների հավաքականի մի շարք բռնցքամարտիկներ: Հայ բռնցքամարտիկներից արդեն ռինգ են դուրս եկել 64 կգ քաշային Արա Պուլուզյանը եւ 69 կգ քաշային Արման Դարչինյանը: Հաղթանակ է տարել միայն Դարչինյանը, ով առավելության է հասել Ղազախստանը ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից: