«Բազե»-ի ամենաինտելեկտուալը կապույտ ճակատն է

«Բազե-2015» հավաքում ամենաինտելեկտուալը կապույտ ճակատն է։ Այստեղ ինտելեկտուալ խաղի մրցույթում առաջին տեղը գրավել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ներկայացնող ջոկատը, որի անդամները՝ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի գրական և թատերական ստուդիայի նախագահ Հարություն Արզումանյանի գլխավորությամբ, «Բրեյն ռինգ» խաղում նախ հաղթել են ներճակատային պայքարում, այնուհետև հաղթանակ են պարգևել կապույտ ճակատին։ 

ՀԵՀ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ` նույն կապույտ ճակատում ինտելեկտուալ մրցույթում երկրորդ տեղը գրավել է Երևանի պետական բժշկական համալսարանի ջոկատը:

Օգոստոսի 19-ին «Բազե» հավաքում շարունակվում են մշակութային և սպորտային մրցույթները։ Երիտասարդները ուժերը կչափեն ֆուտբոլ, լող, վոլեյբոլ, սեղանի թենիս մրցաձևերում, երգի մրցույթում։

Հավաքը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Ամեն տարի «Բազեին» մասնակցում են Հայաստանը, Արցախը, սփյուռքը ներկայացնող մոտ 500 երիտասարդներ։

Scroll Up