Գեւորգ Ղազարյանի նախկին մարզիչը կմարզի Գաել Անդոնյանին

Իսպանացի մասնագետ Միչելը կզբաղեցնի ֆրանսիական «Մարսելի» գլխավոր մարզիչի պաշտոնը, որը թափուր է դարձել Մարսելո Բյելսայի հեռացումից հետո, հայտնում է NEWS.am Sport-ը:

Get French Football-ի համաձայն՝ օգոստոսի 19-ին 52-ամյա մարզիչը կհանդիպի «Մարսելի» նախագահի հետ, ինչից հետո կկնքի պայմանագիր: Միչելի նախորդ ակումբն էր հունական «Օլիմպիակոսը», որտեղ նա աշխատել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի հետ: «Մարսելում» էլ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի նորեկ Գաել Անդոնյանը:

Scroll Up