Արցախում դիվերսիոն ներթափանցման ժամանակ հրազենային վիրավորում ստացած սարկավագն առողջանում է
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/zinvor-sarkavag.jpg)
Արցախի հյուսիսարևելյան զորամասերից մեկի հոգևոր սպասավոր Հովհաննես սարկավագ Գալստյանը, ով օրերս ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման ժամանակ հրազենային վնասվածք էր ստացել գլխի շրջանում, տեղափոխվել է պալատ:
Ինչպես «Արմենպրես»ը տեղեկացավ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքից, սարկավագին արդեն տեղափոխել են նեյրոխիրուրգիայի բաժին: «Լավացում կա, արդեն նեյրոխիրուրգիայի բաժին ենք տեղափոխել»,հայտնեցին հիվանդանոցից: Հովհաննես սարկավագ Գալստյանը 24 տարեկան է:
Լուսանկարը` Հովհաննես սարկավագ Գալստյանից ֆեյսբուքյան էջից` հունիսի 14-ին մարտական դիրքերից մեկում գտնվող Ս. Ղազարոսի մատուռեկեղեցի կատարած ուխտագնացությունից: