«Պարույր Սևակ» համայնքը ևս կօգտվի սահմանամերձ բնակավայրերի համար սահմանված արտոնություններից
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/Karavarutyun-nist.jpg)
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ բացելով նիստը՝ վարչապետը կարևորել է սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օրը, կազմակերպված և տոնական տրամադրությամբ դիմավորելու անհրաժեշտությունը: «Առաջին դասարանցիների համար այն դպրոցի հետ առաջին շփման օրն է, որը պետք է լինի կյանքի ամենավառ և հիշարժան պահերից մեկը»,-ասել է Հովիկ Աբրահամյանը և ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություններին, մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին հանձնարարել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նոր ուսումնական տարվան պատշաճ նախապատրաստվելու համար:
ՀՀ կառավարությունը սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկ է ներառել Արարատի մարզի «Պարույր Սևակ» համայնքը: Քանի որ այս համայնքն ունի մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ, այնտեղ տնտեսական գործունեությունը նույնպես կիրականացվի արտոնյալ պայմաններով: