Հոշավի Բաբաքըր. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից կարող էին օգտվել նաեւ քրդերը
Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման դեպքում Թուրքիայում քրդերի կողմից իրավիճակը լարելու դրդապատճառներն ավելի քիչ կլինեին: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է ՌԴ-ում Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հոշավի Բաբաքըրը:
Նրա խոսքով, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հակամարտությունն ազդում է ողջ տարածաշրջանի վրա եւ տարածաշրջանային լարվածության մի մասն է: «Եթե նրանց բաժանող խնդիրները լուծվեն, իսկ սահմանները բացվեն, այդ ժամանակ բոլոր կողմերը, այդ թվում քրդերը կկարողանային օգտվել խոստումնալից տնտեսական եւ քաղաքական հնարավորություններից»,-նշել Բաբաքըրը:
Նա ընդգծել է, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի «Զրո խնդիր հարեւանների հետ» ռազմավարական ծրագիրը պետք է քննարկվեր Հայաստանի լուրջ ներգրավմամբ, որը չի արվել Ադրբեջանի ճնշման հետեւանքով:
«Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն իշխանության գալուց հետո գրանցվել է աշխարհում ՀՆԱ-ի ամենաարագ աճի տեմպերից մեկը, այդ թվում Թուրքիայի քրդաբնակ շրջաններում, որտեղ տնտեսական աճ առաջին անգամ էր տեղի ունենում: Այդ աճը կարող էր տարածվել նաեւ Հայաստանի տարածքի վրա եւ դառնալ այդ երկրի աճի մի մասը: Ես գիտեմ, որ Հայաստանի սահմանամեձ շրջաններում ապրող քրդերը շահագրգռված են Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացմամբ»,-հավելել է Հոշավի Բաբաքըրը: