ՀՀ ԱԺ նախագահը պարգեւատրել է Վարդգես Մահտեսյանին

Օգոստոսի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի հայկական կրոնական խմբի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով՝ հայ-կիպրական միջխորհրդարանական հարաբերությունների, ինչպես նաեւ Կիպրոսի հայ համայնքի զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից
ՀՀ ԱԺ նախագահը Վարդգես Մահտեսյանին մաղթել է նորանոր հաջողություններ իր հայանպաստ գործունեության մեջ: