Օգոստոսի 14-ի դրությամբ մթերվել է 16 713 տոննա պտուղ-բանջարեղեն

Օգոստոսի 14-ի դրությամբ հանրապետության վերամշակող ընկերությունների կողմից գյուղացիական տնտեսություններից մթերվել և վերամշակվել է 10 843 տոննա պտուղ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1360 տոննայի դիմաց:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, այդ թվում` մթերվել է 6294 տոննա ծիրան` 2014 թվականի նույն ժամանակահատվածի 157 տոննայի դիմաց:
Այսօրվա դրությամբ մթերվել է նաև 5870 տոննա բանջարեղեն, որից 4210 տոննա լոլիկ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխանաբար 4451 և 2952 տոննայի դիմաց:
Պտուղ-բանջարեղենի մթերումների գործընթացը շարունակվում է: