Հակառակորը սահմանագոտի ներթափանցելու երկու ձախողված փորձ է կատարել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Եվրոպական խաղերից անմիջապես հետո մշտապես ապակայունացնում է իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ ԼՂՀ ՊԲ պատասխանատվության գոտում: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ՊՆ-ն:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Հրադադարի ամենօրյա խախտումները իրականացվում են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, ինչպես նաեւ 60 եւ 82 մմ-ոց ականենատերից: ՀՀ պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր ներկայացնում է խախտումների վիճակագրությունը:

Օգոստոսի 11-12 գիշեր միայն 82 մմ-ոց ականանետերից ադրբեջանական ԶՈւ-երը արձակել են 109 ական: Նույն ժամանակահատվածում ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից ձեռնարկվել է սահմանագոտի ներթափանցելու երկու ձախողված փորձ:

Հայկական կողմը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը բազմիցս զգուշացրել է, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ձգտումներն ու հայտարարություններն ինքնախաբեություն են, իսկ այդ տրամաբանությամբ ձեռնարկվող սադրանքները Ադրբեջանի բանակի համար հղի են անկանխատեսելի հետեւանքներով:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին կարեւորում է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու եւ այդ նպատակով ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման, փոխվստահության միջավայրի ձեւավորման, ինչպես նաեւ հրադադարի խախտումների միջազգային հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը»:

Scroll Up