Հայկական մածունն ու թխվածքը շատ ամերիկացիների սեղանի անբաժան մասն են դարձել

ԱՄՆ-ում բնակվող իրավաբան Լիզա Կուչակջյանը չէր էլ ենթադրում, որ իր հոբբին` պատրաստել հայկական ուտեստներ, կարող է ավելի մեծ եկամուտ ու հռչակ բերել, քան իրավաբանական դպրոցն ու շահած բազմաթիվ դատավարությունները:

«Ասպարեզ» պարբերականի փոխանցմամբ  Լիզայի խոհանոցը դարձել է հանրաճանաչ ԱՄՆ-ում, իսկ նրա պատրաստած մածունը, լավաշը, հայկական տոլման եւ ավանդական թխվածքները դարձել են բազմաթիվ ընտանիքների սեղանների անբաժան մասնիկը:

Այժմ Լիզան բացել է իր կայքը, որը կոչվում է Love on a Plate-Armenia  եւ բացի հայկական բաղադրատոմսեր ներկայացնելուց նաեւ դասընթացներ է անցկացնում այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են առնչվել հայկական խոհանոցին, ազգային ուտեստներին: Նրա ընկերները պատմում են, որ Լիզան հպարտանում է իր հայկական ծագմամբ, հայկական ժառանգությամբ եւ սիրով ներկայացնում ու խոսում ազգային ուտեստների մասին:

 

Scroll Up