Ամուսնության առաջարկ՝ Արարատի գագաթին

Օգոստոսի 6-ին Արարատ լեռան գագաթին ամուսնության առաջարկ է արվել:

Այդ մասին սոցցանցում տեղեկացրել է առաջարկի երջանիկ հասցեատերը՝ Պերճուհի Կաժոյանը: Նա լեռան գագաթ է բարձրացել իր ապագա ամուսնու՝ Աարոն Քամինգսի հետ:

Պերճուհին տեղեկացրել է, որ «այո» է ասել իր ապագա ամուսնու հետ սիրով եւ արկածներով լի կյանքին:

Scroll Up