Համահայկական խաղերի արցախյան ենթախմբերում պայքարը կշարունակեն Բուրջ Համուդի, Ստեփանակերտի և Գյումրու թիմերը

Համահայկական խաղերի արցախյան ենթախմբերի մրցումներն ավարտվեցին. հետագա պայքարը կշարունակեն Ստեփանակերտի, Բուրջ Համուդի և Գյումրու թիմերը: Ստեփանակերտում կայացած վոլեյբոլի մրցաշարում վերջին տուրի խաղում Գյումրու թիմը պարտվեց Ստեփանակերտին, բայց կշարունակի պայքարը, իսկ առաջին տեղով հետագա պայքարը շարունակելու իրավունք ստացավ Ստեփանակերտի վոլեյբոլի թիմը:

«Արմենպրես»-­ի հաղորդմամբ, ֆուտբոլի ենթախմբում վերջին տուրի կենտրոնական խաղում Արցախի թիմը ոչ­-ոքի 0-­0 խաղաց Բուրջ Համուդի թիմի հետ և առաջին տեղով դուրս եկավ խմբային փուլից: Լիբանանյան թիմը ևս կշարունակի պայքարը:

Թիմերն իրենց մրցակիցներին կիմանան օգոստոս 7­ին և օգոստոսի 8­ի մեկօրյա հանգստից հետո կշարունակեն պայքարը

Scroll Up