Գանձայում վերոնորոգվում է սբ. Կարապետ եկեղեցին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/Գանձա.jpg)
Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղի սբ․ Կարապետ եկեղեցում սկսվել են վերանորոգման աշխատանքները, հայտնում է akhaltskha.net-ը:
Ներկա պահին ընթանում են եկեղեցու գմբեթի եւ վերին հատվածի վերանորոգման աշխատանքները։ Վերանորոգման ծախսերը հոգում են Գանձա գյուղի բարերարները։ Նախատեսվում է վերանորոգման աշխատանքներ անցկացնել նաեւ սբ․ Կարապետ եկեղեցու ներսում։
Սբ․ Կարապետ եկեղեցին հիշատակվում է 1840 թվականից, սակայն այսօրվա գմբեթ ունեցող եկեղեցին կառուցվել է 1859թ․։ Եկեղեցին կառուցվել է Վահան Տերյանի պապիկ՝ հայր Գրիգորի ջանքերով։