Հալեպում տեղի է ունեցել Բերիո թեմի ազգային երեսփոխանական ժողովի նիստ

Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցու ներքնասրահում տեղի է ունեցել Բերիո թեմի ազգային երեսփոխանական ժողովի նիստ թեմի առաջնորդ Տ. Շահան Արք. Սարգիսյանի գլխավորությամբ: Նիստին ներկա էին թեմի երեսփոխաններ, ազգային կրոնական ժողովի անդամներ, խորհուրդների ատենապետեր:
Այս մասին «Արմենպրես»ը տեղեկացավ «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջից: Նիստը մեկնարկել է Սրբազան առաջնորդի բացման խոսքով, որի ընթացքում նա փոխանցել է Արամ Ա կաթողիկոսի հայրապետական ողջույնները, բարեմաղթանքները: Նիստը մասնավորապես անցկացվել է թեմի շրջանավարտ գործադիր իշխանության երկամյա գործունեության տեղեկագիրները քննարկելու, արժևորելու և նոր կազմ ընտրելու նպատակով:
Ըստ նախատեսվածի՝ քննարկվել են վարչական, հոգևոր, միջհամայնքային, միջեկեղեցական, քրիստոնեական դաստիարակության, կրթական, տնտեսական և այլ հարցեր: Ապա տեղի է ունեցել նոր կազմի ընտրություն: Վերջում հանդես է եկել Սրբազան Հայրը՝ ընդգծելով, որ Բերիո թեմի աշխատանքները աստիճականական ու անաղմուկ աճում են: