Շվեդիայում Հայաստանը կներկայացնի 13 պատանի, 4 աղջիկ ծանրորդ

Oգոստոսի 1-ից 8-ը Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում տեղի կունենա մինչեւ 15 եւ մինչեւ 17 տարեկան պատանիների եւ աղջիկների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի կայքը:
Պատանիների Հայաստանի հավաքականը Էդուարդ Կիզողյանի գլխավորությամբ կմասնակցի 13 պատանիներով՝ 5-ը մինչեւ 15 տարեկանների պայքարում, 8-ը՝ մինչեւ 17 տարեկանների:
50 կգ՝ Համլետ Մնացականյան, Գյումրի
62 կգ՝ Լեւոն Մանուկյան, Երեւան
Հրայր Հովհաննիսյան, Էջմիածին
77 կգ՝ Սամվել Բաբակյան, Գյումրի
85 կգ՝ Հարություն Ենգիբարյան, Արմավիր
Արսեն Մարտիրոսյան, Էջմիածին
94 կգ՝ Գրիգոր Գրիգորյան, Գյումրի
Սարգիս Կիրակոսյան, Երեւան
Մինչեւ 15 տարեկաններ.
50 կգ՝ Բաբկեն Բագրատյան, Գյումրի
56 կգ՝ Արմեն Գրիգորյան, Քասախ
Ռաֆիկ Հարությունյան, Գյումրի
69 կգ՝ Կարեն Մարգարյան, Էջմիածին
94 կգ՝ Ջանիբեկ Գրիգորյան, Գյումրի
Արման Ղազարյանի գլխավորությամբ մինչեւ 17 տարեկան աղջիկների պայքարին կմասնակցեն Սոնա Պողոսյանը եւ Արփինե Դալալյանը, մինչեւ 15 տարեկան աղջիկների մրցաշարին՝ Լիանա Գյուրջյանը եւ Աիդա Մանուկյանը: