Ստամբուլահայ տնտեսագետը գլխավորում է աշխարհի ամենանշանավոր տնտեսագետների ցուցակը

«RePEc» տնտեսական հետազոտությունների կենտրոնի կազմած աշխարհի ամենանշանավոր տնտեսագետներին վերաբերող վարկանիշայի աղյուսակում առաջին տեղը զբաղեցնում է ծնունդով Ստամբուլից ազգությամբ հայ ամերիկաբնակ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն:

Այս փաստին առանձնակի ուշադրությամբ անդրադարձել են թուրքական առաջատար լրատվամիջոցները՝ գրում է ermenihaber.am-ը:

Հայտնի է դարձել, որ նշանավոր տնտեագետների վերոհիշյալ ցուցակը կազմելիս քննարկվել է 2.223 տնտեսագետի թեկնածություն: Հաշվի են առնվել տնտեսագետների վերջին 10 տարիների գիտական գործունեությունը, տնտեսագիտական աշխատությունները, դրանցից կատարաված մեջբերումները և մասսայականությունը:

Նշենք, որ Տարոն Աջեմօղլուն ծնվել է 1967թ. Ստամբուլում: 1986թ. ավարտել է Գալաթասարայի վարժարանը, որից հետո ուսումը շարունակել է Անգլիայի «Յորք» համալսարանի տնտեսագիտության բաժնում: Գիտական աստիճան ստացել է Լոնդոնի տնտեսագիտական համալսարանում, որտեղ և դասավանդել է 1992-1993 թվականներին: Սկսյալ 1993-ից դասավանդում է ԱՄՆ-ի Մասաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտում:

Scroll Up