Հրեշի մեջքին. Հերոսություն, սեր ու փրկություն Ռոբերտ Դ. Լեմսոնի վեպում

Huffington Post-ը ներկայացնում է Ստենլի Վայսի՝ Վաշինգտունում գործող Business Executives for National Security կազմակերպության հիմնադրի հոդվածը՝ Ռոբերտ Լեմսոնի «Հրեշի մեջքին. հերոսություն, սեր և գոյատևում» (On The Monster’s Back: Heroism, Love and Survival) գրքի վերաբերյալ: Հոդվածը armeniangenocide100.org-ը ներկայացնում է ստորև, զգալի կրճատումներով.

Այս պատմությունն այնքան շատ անգամներ է ասվել, որ զարմանալի է, թե ինչու մարդիկ ավել ծանոթ չեն դրա հետ, կամ էլ թե ինչու չի այն մեզ չափազանց անհանգստացնում: Երբ Հիտլերը Հոլոքոստի «գործն էր առաջ տանում», նրան ասացին, որ պատմությունը չի մոռանա ու չի ների իրեն: Իսկ ի՞նչ պատասխանեց նա. «Ո՞վ է այսօր հիշում հայերի ոչնչացումը»:

Այս տարի, մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և Ռոբերտ Լեմսոնը «Հրեշի մեջքին. հերոսություն, սեր և գոյատևում» գրքի միջոցով հիշեցնում է Առաջին աշխարհամարտի տարիներին իրագործված տեղահանության մասին, որը միլիոնավոր մարդկանց՝ հայերի, ինչպես նաև հույների ու ասորիների կյանք խլեց: Նա պատմում է մի երիտասարդի գոյատևման պատմությունը:

Երիտասարդը՝ Սուրեն Թաշչյան անունով, ապրում էր Զմյուռնիա (Իզմիր) քաղաքում, որտեղ գործարարներ և միսիոներներ էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից:Երբ  Սուրենը մանուկ էր, Զմյուռնիայում համեմատաբար  հանդուրժողական իրավիճակ էր տիրում, չնայած նախկինում և հալածական, և խտրական վերաբերմունք էր դրսևորվել փոքրամասնությունների նկատմամբ:

Սուրենի ավագ քույր-եղբայրներին ուղարկել էին Միացյալ Նահանգներ, բայց Սուրենի հարցում ծնողները վարանել էին՝ հուսալով, որ ժովովուրդը շուտով ավելի լավ վերաբերմունքի կարժանանա:

Ըստ էության, ցեղասպանության մասին բոլոր գրքերը ընթերցողների մոտ միշտ նույն հարցն է առաջացնում. ինչու՞ նրանք չփախան, երբ կար դրա հնարավորությունը: Հարցը, անշուշտ, հռետորական է, քանի որ երբ հասկանում ես տունուտեղդ լքելու, ընտանիքդ պահելու համար բավականաչափ գումար չունենալու դժվարությունները, ապագայի մասին դրական հույսերը անհրաժեշտ պահանջ են դառնում, և ոչ ընտրություն:

Ընտանիքը պլանավորում էր, որ Սուրենը չափահաս դառնալուց հետո ավագ երեխաների հետքերով կմեկնի ԱՄՆ ու կընդունվի բժշկական դպրոց: Սակայն, երբ սկսեցին սև ամպեր կուտակվել, ծնողներն սկսեցին շտապեցնել նրա մեկնումը: Այնուամենայնիվ, հեղափոխությունն ու երիտթուրքերի հաղթանակը հայկական, հունական ու հրեական համայնքներում բարեփոխումների անցկացման վերաբերյալ որոշ հույսեր արթնացրեց: Հայերի հույսերը, սակայն, չարդարացան. Երբ սկսվեց պատերազմը, երիտթուրքերը սկսեցին փոքրամասնությունների ոչնչացումը:

Կրկին և կրկին Լեմսոնը ցույց է տալիս, ինչպես էր հերոսի փրկությունը միմիայն բախտի քմահաճույքից կախված եղել: Տղան կարող էր ավարտել կյանքի ուղին թուրքական պարանին: Փոխարենը նա ապրեց ևս 60 տարի ու դարձավ բժիշկ Սիեթլում:

Scroll Up