Վանում 2700 տարվա ուրարտական ամրոց է հայտնաբերվել

Վանի Այանիս թաղամասում ուրարտական ամրոց է պեղվել: Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` խոսքը 2700 տարվա ամրոցի մասին է:
Ինչպես հաղորդում է Tert.am-ը, այս տեղանքում պեղումներ են իրականացվում արդեն 25 տարի, այժմ հայտնաբերվել են ամրոցի պարիսպները: Ավելի վաղ տեղանքում նաև հին տաճար էր հայտնաբերվել:
Գիտնականներն ասում են, որ ամրոցն ավերված է եղել երկրաշարժից և հրդեհից: Մոտ քառորդ դար տևած պեղումների ընթացքում նաև բազմաթիվ հին նմուշներ են հայտնաբերվել, որոնք փոխանցվել են թուրքական թանգարաններին:
Գիտնականերն այժմ նոր անակնկալներ են սպասում ամրոցից: Թուրքիայի Մշակույթի նախարարությունը մ.թ.ա մոտ 590-ով թվագրվող ամրոցը վերագրել է մեդիացիների իրանական ցեղին: