Բրիտանական պարբերական. «Թուրքիան համագործակցում է «Իսլամական պետության հետ»

Բրիտանական «Observer» պարբերականի թղթակից Մարտին Չուլովի նոր մանրամասներ է հրապարակել այն մասին, որ Թուրքիան նավթի արտահանման գործում աջակցություն է ցուցաբերում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը, ermenihaber.am-ը:

Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ-ի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները մայիսին Սիրիայում  ԻՊ լիդերներից մեկի նկատմամբ հատուկ գործողություն են իրականացրել, որը գաղտնի է պահվել հարևան երկրներից: Խոսքը Էբու Սայյաֆի մասին է՝ հայտնի որպես ԻՊ-ի կողմից իրականացվող  նավթի ապօրինի առևտրի պատասխանատու ղեկավար: 2013-ից ի վեր Սայյաֆը գլխավոր դերակատարում է ունեցել Սիրիայի արևելյան շրջաններից արդյունահանված նավթը երկրից ապօրինի ճանապարհով արտահանելու գործում:

Համաձայն բրիտանական պարբերականի՝ Սիրիայից ապօրինի արտահանված նավթի ամենակարևոր գնորդներից մեկը եղել է Թուրքիան: Ահաբեկչական խմբերի և Թուրքիայի միջև առևտրական կապերը, նրանց  համագործակցության ակնհայտ ապացույցը լինելով, արժանացել են ԱՄՆ-ի և Եվրոպայի խիստ արձագանքին:

Ենթադրվում է, որ 2013-ի առաջին կիսամյակի ընթացքում ԻՊ-ը նավթի առևտրից օրական 1-4 մլն դոլար եկամուտ է ստացել, ինչի հետևանքով սահմանափակ հնարավորություններով կառույցը վերածվել է հարևան երկրների սահմանների համար սպառնալիք ներկայացնող ուժի, որը կարող է ներգրավել անգամ այլ երկրների զինյալներին:

Նշվում է նաև այն մասին, որ Սիրիայում ծայր առած բռնություններն ու անկայունությունը տարածվել է նաև տարածաշրջանի այլ երկրների վրա՝ զգացվելով Թուրքիայում, Հորդանանում, Իրանում, Իրաքում և Լիբանանում:

Scroll Up