Թեհրանից ժամանած հայ պատանիներն իրենց ուժերը կփորձեն սպորտային պարերում

Հայաստանում օգոստոսին մեկնարկելիք Համահայկական 6-րդ ամառային խաղերին մասնակցելու նպատակով Թեհրանից արդեն ժամանած հայ պատանիներն իրենց ուժերը կփորձեն սպորտային պարերում:

«Ալիք»-ի փոխանցմամբ՝ թեհրանահայ համայնքը համահայկական խաղերին կներկայացնի «Զարթոնք» պարային խումբը, որը Իրանում ունի բավական մեծ կենսագրություն եւ հարուստ փորձ: Այդ նպատակով Թեհրան է այցելել Հայաստանի պարերի եւ սպորտային պարերի համահայկակն խորհրդի նախագահ, միջազգային կարգի մրցավար Մարիաննա Մամյանը, ով չորսօրյա վարպետության դաս է անցկացրևել պարախմբի երեխաների հետ:

Scroll Up