Ուկրաինայում կտեղադրվի հայազգի քաղաքական գործչի արձանը

Ուկրաինայի Չերնովցով քաղաքում հուլիսի 29-­ին կկայանա քաղաքի հիմնադիր, հայազգի Հակոբ Ֆոն Պետրովիչի արձանի բացման արարողությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը` վկայակոչելով «Անալիտիկա»-­ն, հայկական արմատներով քաղաքական գործիչը նպաստել է քաղաքի զարգացմանը, ինչի համար էլ նրան անվանել են «քաղաքի հայր»:

Մինչև արձանի բացման արարողությունը, տեղի հայ համայնքը քաղաքագլխի 200-­ամյա հոբելյանի կապակցությամբ մի շարք մշակութային գիտական միջոցառումներ կկազմակերպի:

Նախ տեղի գրադարանում տեղի կունենա «Հայկական արմատներով քաղաքի հայրը» խորագրով քննարկում, որից հետո տեղի հայկական եկեղեցում կկայանա հոգեհանգստյան արարողություն:

Scroll Up