100 մետրանոց Եռագույնը կծածանվի Արարատի գագաթին
Հայաստանի մեծ ու փոքր քաղաքներում և գյուղերում, Եվրոպայի և Ռուսաստանի բազմաթիվ բնակավայրերում ծածանված Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի հիշատակին նվիրված 100 մետր երկայնք ունեցող Հայոց Եռագույնը շատ շուտով կլինի նաև Արարատի գագաթին: Այս մասին հայտնում են «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամից:
Դրոշը կծածանվի հայկական Քոչարիի երաժշտության ներքո: Միաժամանակ Արարատի գագաթին շուրջպար կբռնի Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ Արարատի բարձրունքում գտնվող պարախումբը: Տվյալ պահին ուխտայցով Արևմտյան Հայաստան մեկնած հայորդիների խումբը հաղթահարում է Արարատ լեռան 5165 մետրանոց բարձրունքը:
Մեծ Եղեռնի հիշատակին նվիրված 100 մետրանոց Եռագույնի հեղինակն է «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի նախագահ, Արցախան ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող Սրապիոն Գևորգյանը:
«Տիգրան Մեծ» hիմնադրամի նախագահի պատրաստած 15 մետրանոց եռագույնը 2014թ.-ի ամռանը բարձրացել է Արարատի գագաթ, իսկ Մեծ Եղեռնի խորհուրդը կրող 100 մետրանոց Եռագույնը նախատեսվում էր Արարատ բարձրացնել 2015-ի ապրիլի 24-ի նախօրեին, սակայն այդ ժամանակաշրջանում առաջ եկած մի շարք խնդիրների պատճառով նախաձեռնությունն իրականացնել չի հաջողվել»:1