Բելգիայի Ներկայացուցիչների պալատում Ցեղասպանության բանաձևի քվեարկությունն ուշանում է

Բելգիայի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությունը, որը նախատեսված էր հուլիսի 23-ին` Երևանի ժամանակով 20:00- ին, հնարավոր է տեղի ունենա այսօր ավելի ուշ կամ հուլիսի 24-ին:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»ը` այդ մասին հայտնում է Եվրոպայի Հայ դատի գրասենյակի թվիթերյան էջը: Քվեարկության ուշացումը կապված է Ներկայացուցիչների պալատում օրակարգային հարցերի քննարկումների ձգձգման հետ: Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձի քննարկումը տեղի էր ունեցել հուլիսի 22-ին:
Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 7-ին կողմ է քվեարկել Բելգիայի կառավարության` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևինախագծին` այն փոխանցելով Ներկայացուցիչների պալատի քննարկմանը: Այն կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հաշտեցնել հայ և թուրք ժողովուրդներին` «համընդհանուր պայծառ ապագայի հույսով»: Բելգիայի կառավարությունից բացի, Հայոց ցեղասպանության բանաձևերի նախագծեր էիններկայացրել նաև ընդդիմադիր երեք կուսակցությունները, որոնք սակայն չընդունվեցին: Ավելի ուշ՝ հուլիսի 16-ին, Հայ դատի Բելգիայի հանձնախումբը և Բելգիայի ասորական դաշնությունըմտահոգություն են հայտնել այդ երկրի Ներկայացուցիչների պալատում ներկայացված՝ Հայոցցեղասպանության ճանաչման բանաձևի մի քանի կետերի վերաբերյալ:
Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության և իր անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բելգիայիխորհրդարանն 1998 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել Վերինպալատի (Սենատի) մակարդակով: